Ըստ Պողոս առաքյալի սահմանման` հավատքը չերևացող բաների ապացույցն է. այսինքն` այն, ինչ տեսնում ենք, այլևս կարիք չկա դրան հավատալու։ Մենք հավատում ենք, որ Աստված երբ ասաց. «Եղիցի լույս», ստեղծվեցին հրեղեն աներևույթ էակները` հրեշտակները։
Լեհական Katolicka Agencja Informacyjna գործակալությունը հաղորդում է, որ ամերիկացի ու գերմանացի երկրաբանները որոշարկել են Հիսուս Քրիստոսի մահվան ճշգրիտ օրը` Մեռյալ ծովի շրջակայքի սեյսմիկ ակտիվության տվյալների վերլուծությամբ:
Իշխանը նվեր է խնդրում, իսկ դատավորը խաղաղության խոսքեր է ասում իրեն պետք եղած ձևով։ Ես կհանեմ նրանց միջից այն բարությունը, որը ցեցի նման ուտում և պտտվում է կանոնի վրա դատաքննության օրը։ Վա՛յ, վա՛յ, եկավ հասավ քո վրեժխնդրությունը. արդ, թող լաց լինեն նրանք։
Աստված իմանալի ու բանական լույս է, և մեր միտքն էլ` որպես իմանալի ու բանական լույս, իր պատկերով ստեղծեց։ Եվ ինչպես աչքի լույսն առանց արեգակի լույսին խառնվելու չի կարող տեսնել իրեն շրջապատող աշխարհը, այնպես էլ մեր մտքի բանական լույսն առանց Աստծո իմացական լույսի չի կարող տեսնել երկնային աշխարհը։
Մոտեցրո՛ւ, Տե՛ր, ականջը քո և լսի՛ր ինձ, քանզի աղքատ ու տնանկ եմ ես։ Հոգիս իմ սո՛ւրբ պահիր, Տե՛ր. փրկի՛ր, Աստվա՛ծ իմ, քո ծառային, որ հույսը դրել է քեզ վրա։
Այսաշխարհային զբաղումներով ծանրաբեռնված օրս վերջացավ։ Երեկո է։ Կամենում եմ թոթափել անցնող հոգսերի հիշողությունները, միտքս մաքրել մեղքի և հաճույքի պատրողական որոգայթներից, հաշտվել Արարչի հետ և հանգիստ խղճով անկողին մտնել։
Ո՞Ւմ կողմից և ինչո՞ւ գոյացավ այս աշխարհը։ Մարդ արարածին դարեր շարունակ կեղեքել են այս հարցերը։ Դրանց պատասխանը տալիս է Աստվածաշունչը։ Աստված անէությունից ստեղծեց ամեն ինչ և նախախնամում է արարչությունը։
Օրեր առաջ Հայաստան ներմուծվեց Ադրբեջանից ուղարկված բենզինի առաջին խմբաքանակը: Ընդ որում, հայտարարվեց, որ ներմուծվել է բարձրակարգ՝ АИ95 տեսակի բենզին:
Անդրադառնանք այս տնտեսական ակցիային առանց աշխարհաքաղաքական չափման՝ չոր թվերով ու փաստերով:
Ադրբեջանում գործում է դեռևս 1976-ին շահագործման հանձնված Բաքվի Հ. Ալիևի անվան նավթավերամշակման գործարանը, որը պարբերաբար, գրեթե երկու տարին մեկ անգամ, կանգնեցվում է վերանորոգման նպատակով...